Մուտք
Լոգին:
Пароль:
Գրանցվել  |  Ծածկագիր  |  Փակել

Վեբ Կայքերի Պատրաստում և տեղադրում հոսթինգում: Վեբ Կայքերի սպասարկում:



Կայքում գովազդ տեղադրելու համար զանգահարել 098 65 10 77 հեռախոսահամարով: Վաճառվում են 6մ×4մ և 7մ×3.5մ մետաղական կարկասով տեղափոխվող տնակներ: Ներսի հարդարումը` բնակելի: Հեռ. 094-48-25-93
Ամենաշատ դիտվածները
Լոռու մարզի Միխայլովկա գյուղում այսօր՝ մարտի 12-ին, ինքնասպանություն...
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված...
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով...
Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդական...

Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ

Չոր, 13 հունվ / 2016 (08:32:08) |
(Ձայներ` 2)
Խոզի գրիպի (H1N1 համաճարակի) տարածումը ողջ աշխարհում խուճապ է առաջացրել։ ԶԼՄ-ները տագնապ են հնչեցնում, պաշտոնյաները ավելի են սրում իրավիճակը, այնինչ խոզի գրիպից մահացության դեպքերը ավելի քիչ են, քան սովորական գրիպից։ Նշենք, որ խոզի գրիպով վարակվողների մեծամասնությունը այն կարող է տանել առանց բարդությունների, և վախի ու խուճապի համար որևէ հիմք չկա։ Դրան պետք է վերաբերվել ինչպես սովորական գրիպին։ Ներկայացնում ենք իսրայելացի բժիշկ Թոբի Բաեվսկիի խորհուրդները:

1. Խոզի գրիպի նախանշաններ. Դրանք նման են սովորական գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, ցավ մկաններում, գլխացավ և թուլություն։ Ոմանց մոտ կարող են նկատվել սրտխառնոց և ստամոքսի խանգարում.

Նախանշանները երևում են 3-5 օրվա ընթացքում և տևում են 8 օր։ Այս նախանշանների առկայությունը առանց բարձր ջերմության կարող է վկայել, որ ձեր մոտ սովորական մրսածություն է։

2. Ովքե՞ր են գտնվում ռիսկային գոտում

- Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք

- Օնկոլոգիական հիվանդները

- Ճարպակալում ունեցող անձինք

- Հղի կանայք, երեխաները

- 65 տարեկանն անց անձինք

- Իմունիտետի խանգարում ունեցող անձինք.

- Առողջապահության ոլորտի աշխատակիցները

3. Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ շտապ բուժօգնություն.

Ռիսկային գոտում չգտնվող անձինք, ինչպես նաև նրանք, որոնց մոտ նախանշանները շատ ծանր կերպով չեն արտահայտված, կարող են նաև չդիմել բուժօգնության։ Ռիսկային գոտում գտնվող անձինք և ծանր նախանշաններ ունեցողները պետք է դիմեն բուժօգնության։

4. Ինչպես խուսափել խոզի գրիպով վարակվելուց, եթե տան անդամներից մեկը արդեն վարակված է.

- Խոզի գրիպով հիվանդը չպետք է շփվի երեխաների հետ

- Ցանկալի է, որ մի հոգի խնամի հիվանդին

- Պետք է խուսափել մոտ շփումներից. ծայրահեղ դեպքում հիվանդը պետք է կրի շղարշե դիմակ դեմքին

- Հիվանդը պետք է օգտվի մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներով և առանձին սրբիչով։

- Տան սենյակները միշտ պետք է օդափոխվեն

- Հիվանդը պետք է փակի բերանը հազի կամ փռշտոցի դեպքում, իսկ հետո խնամքով լվանա ձեռքերը օճառով

5. Ինչպե՞ս պետք է իրեն պահի հիվանդը՝ մյուսներին չվարակելու համար

- Պահպանի կարանտինի ռեժիմը՝ գտնվելով առանձին տարածքում։ Ցանկալի է, որ օգտվի առանձին զուգարանից

- Հիվանդը չպետք է տանից դուրս գա և շփվի այլոց հետ

- Տանից դուրս գալու դեպքում անհրաժեշտ է կրել շղարշե դիմակ, փակել բերանը հազալու և փռշտալու դեպքում.

- Հիշեք, որ խոզի գրիպով կարելի է վարակվել հիվանդի մոտ նախանշանները երևալուց դեռ 24 ժամ առաջ։

6. Բժիշկները նշում են, որ շղարշե դիմակ կրելը օգտակար է հետևյալ դեպքերում.

- Խոզի գրիպով հիվանդին այցելելիս

- Հիվանդանոցներում և մարդկանցով լեցուն, բայց չօդափոխվող տարածքներում

- Շղարշ կրելու դեպքում գործում են նաև այլ հոգեբանական առանձնահատկություններ. դիմակով մարդ տեսնելիս մարդիկ շտապում են լվալ ձեռքերը օճառով և լինել ավելի զգույշ և ուշադիր

7. Ինչպե՞ս լվանալ հիվանդի հագուստը.

- Պետք է ախտահարել հիվանդի իրերն ու այն առարկաները, որոնց նա դիպչում է

- Կարիք չկա հիվանդի հագուստը կամ սպիտակեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի հագնել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու

- Կարիք չկա հիվանդի ամանեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի օգտագործել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու

- Հիվանդի հագուստը կամ ամանեղենը լվանալուց հետո պետք է խնամքով լվանալ ձեռքերը օճառով

8. Արժե՞ սրսկումներ նշանակել խոզի գրիպի դեմ. Մասնագետները պնդում են, որ այժմ սրսկումները խոզի գրիպի դեմ շատ անհրաժեշտ են, քանի որ դրա միջոցով հնարավոր է ամրացնել իմունային համակարգը ձմեռվա ընթացքում և նվազեցնել խոզի գրիպով վարակվելու ռիսկերը։ Բժիշկները դա խորհուրդ են տալիս հատկապես մինչև 6 ամսեկան երեխաներին և տարեցներին։

9. Կարո՞ղ է «Տամիֆլյու» դեղորայքը կանխարգելել խոզի գրիպը։

«Տամիֆլյու» դեղորայքը պետք է ընդունել միայն բժիշկի խորհրդով։ Դրա դերը հիվանդության թեթևացումն է, ոչ թե դրա կանխարգելումը։ Այն կարելի է նաև ընդունել, երբ առկա են կասկածներ խոզի գրիպով վարակվելու մասին։

10. Ինչպե՞ս պետք է վարվել խոզի գրիպի համաճարակի դեպքում.

- Եթե գտնվում եք մարդկանցով լեցուն վայրում, ապա խուսափեք մարդկային կուտակումներից կամ կրեք շղարշե դիմակ, որը պետք է հագնել, եթե մոտակայքում որևէ մեկը ուժեղ հազում է

- Ժամանակ առ ժամանակ ախտահարեք հեռախոսը, համակարգչի ստեղնաշարը, դռան բռնակները և այլն

- Խուսափեք ձեռքսեղմումներից և բարևելիս միմյանց համբուրելուց հատկապես անծանոթների դեպքում։ Եթե անգամ նման բան է եղել, ապա լվացեք ձեռքերը օճառով։

- Արտասահմա՞ն եք մեկնում. Վերցրեք ձեզ հետ շղարշե դիմակ և «Տամիֆլյու» դեղորայք։

Եվ ամենակարևորը. պետք չէ խուճապի մատնվել: Մեծամասամբ խոզի գրիպը անցնում է սովորական գրիպի պես, առանց բարդությունների, և վտանգ չի ներկայացնում կյանքի համար։


Ամսաթիվ` Չոր, 13 հունվ / 2016 (08:32:08) | Դիտումներ` 4143 |

ՏԱՐԱԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ




Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ "Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ" -ի վերաբերյալ


Facebook օգտատերերի մեկնաբանությունները "Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ" -ի վերաբերյալ

ВКонтакте օգտատերերի մեկնաբանությունները "Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ" -ի վերաբերյալ

Մեկնաբանություններ

Թեմային վերաբերվող այլ նյութեր
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 11-ին քաղցկեղով հիվանդ 10...
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ այսօր առավոտյան «Էրեբունի» բժշկական...
Հայաստանում այս օրերին խոզի գրիպով վարակված հարյուրավոր մարդիկ կան: Այս մասին...
Հայաստանում «խոզի գրիպից» չորս մարդ է մահացել, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց...
Վրեժ Հովսեփյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արժե՞ Նոր տարուն խորոված կամ...
Հայկական Ժամանակ օրաթերթը գրում է Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝...
20 տարի առաջ Լոռու մարզի Յաղդան գյուղում տեղի ունեցած դաժան սպանությունը ոստիկաններին...
Երկու օր առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել...
Սամվել Շարբաթյանի սպանության գործով մի քանի...
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու...
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել...
Հտևեք մեզ ֆեյսբուքում
«    Փետրվար 2014    »
Երկ Երք Չոր Հնգ ՈՒրբ Շբ Կիր
  1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28  

Վանաձորի Պոլիտեխնիկի որոշ հատվածներ կտրամադրվեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին

Լոռիում կա երեք ընտանիք, որտեղ ծնողները վատ ազդեցություն են թողնում երեխաների վրա

Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումն անցնում է գործնական փուլ

Ալավերդու մանկապարտեզը 435 հազար դրամի գույք կստանա

Դսեղի միակ գործող եկեղեցին վերանորոգման կարիք ունի. hetq.am

Ոսկանյանը Լոռիում դանակահարել էր երկու հոգու, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է (Վիդեո)

Ինչու՞ էր Ստեփանավանի քաղաքապետը փողոցից գտած աղբի տոպրակը բերել աշխատասենյակ

Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքի բակը(ֆոտոշարք)

Վանաձորցիները պահանջում են արդար դատաքննություն. Բողոքի ցույց ի պաշտպանություն փաստաբանի սպանության մեջ մեղադրվողների /ֆոտո/

Աստղագուշակ փետրվարի 12-ի համար

Վանաձորում ավելացել է կոտրվածքներով հիվանդների թիվը

Սամվել Խալաթյան.Թե ինչպես եկեղեցում նիսյա ընկա…

Փաստաբան Շարբաթյանի գործով ոստիկաններին չէր հաջողվել բերման ենթարկել 8 վկայի

Վանաձորում մի քանի ավտոբուսային երթուղիներ այլեւս չեն շահագործվում

Արյան խումբը մարդու հայելին է. հետաքրքիր փաստեր

Լոռու մարզպետ. «Համայնքների խոշորացման առաջին խոչընդոտողները լինելու են համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները»

«Մենք անկաշկանդ էինք նիստը վարելուց». լրագրողներին դահլիճից հեռացրած Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ

«Խիստ գաղտնի» խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին

Ստեփանավանում տղամարդը իրեն ցած է նետել 2-րդ հարկից

Նոր մանրամասներ փաստաբանի սպանության դատաքննությունից

Ին՞չ անել, եթե կոտրվել է ջերմաչափի սնդիկը

Դպրոցամերձ հատվածներում 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը՝ միայն աշխատանքային օրերին

Եղանակը կտաքանա 3-5 աստիճանով

Նոր մանրամասներ Վանձորում տեղի ունեցած խոշոր ավտովթարից.shamshyan.com

Սամվել Խալաթյան. «ԴԺՈԽՔԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾԸ »

Խոշոր ավտովթար Վանաձորում. Կա 5 վիրավոր(ֆոտո)

Վանաձորում մեկնարկել է ընդդեմ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ակցիան.տարածքում մեծ թվով ոստիկաններ կան(ֆոտոշարք)

Կայացավ «Լոռվա Ձմեռ»-2014 ավանդական մարզատոնահանդեսը(ֆոտոշարք)

Ընդդեմ պարտադիր կուտակայինի ակցիաներ կլինեն Վանաձորում և Ալավերդիում

Վանաձորի որ հիմնարկներն են ենթակա պլանային ստուգման 2014 թվականին

Հանդերձյալ աշխարհ հասնելուն պես հերթապահ հրեշտակը հանգուցյալներիս ուղեկցեց Գաբրիել...
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, Լոռու մարզի փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013 թվականը...
-Մի փոքր կպատմես քո մասին -Ես Անահիտ Կարապետյանն եմ, 20 տարեկան, մասնագիտությամբ...
Այսօր՝ փետրվարի 5-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Առավոտյան ժամը...
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասում բնակվող Հակոբյանների բազմանդամ ընտանիքին...
Վանաձորցի Մանե Ոսկանյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է որպես Մանե Ոսկան, բազմաթիվ...