Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Ալավերդի քաղաքի բնակչի «հերոսական» արարքը

Հայաստանի Ալավերդի հանքարդյունաբերական քաղաքի պողպատաձուլարանի աշխատակից Արկադի Մղդսյանի մասնակցությամբ տեսանյութն այժմ էլ հայտնվել է ամերիկյան Reddit սոցկայքի օգտատերերի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Արկադի Մղդսյանը համացանցի աստղ է դարձել դեռ 2016 թվականին: Տղամարդու մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել էր YouTube-ում, որում նա մերկ ձեռքն անցկացնում է հալեցված պողպատի միջով:

Երկու տարի անց այս տեսանյութը հայտնվել է Reddit-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում, և նրանք սկսել են վիճել տեսանյութում ցուցադրվող հնարքի ճշմարտացիության շուրջ, գրում է life.ru-ն։

Ֆիզիկայի օրենքներին ծանոթ օգտատերերը գրեթե անմիջապես բացահայտել են գաղտնիքը, սակայն նրանց ենթադրությունները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել:

Հատկանշական է, որ դեռ 2016 թվականին Արկադի Մղդսյանը պատմել էր այս հնարքին նախապատրաստվելու գաղտնիքների մասին:

Պարզվել է, որ հալեցված մետաղին դիպչելը հնարավոր է դարձել, քանի որ հնարքից առաջ Մղդսյանն ուղղակի թրջել է իր ձեռքերը: Արդյունքում հեղուկի բարակ շերտը թույլ է տվել կարճ ժամանակով դիմանալ բարձր ջերմաստիճանին ու վնասվածքներ չստանալ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *