последние новости
loading...

Ալավերդու դպրոցի տնօրենը քարոզչությու՞ն է արել հօգուտ ՀՀԿ-ի

Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրենը նկատողություն է ստացել՝ դպրոցում քարոզչություն իրականացնելու համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքով Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ տնօրենը քարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի օգտին: Ղուկասյանը նաեւ հավելեց՝ կրթության վարչության բաժնի պետի կողմից արդեն իսկ նկատողություն է տրվել տնօրենին:

Դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե իրեն արդեն նկատողություն է տրվել, փոխարենը չհերքեց՝ գուցե իսկապես նկատողություն կտան. «Ինձ նկատողություն դեռեւս չեն տվել, ինձ տեղեկացրել են, որ հնարավոր է նկատողություն տան»: Դիտարկմանը, որ ինքը դպրոցում քարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի օգտին ու «Իմ քայլը» դաշինքի դեմ, տնօրենը նշեց. «Ես բացատրություն եմ գրել, որ քարոզչության շրջանում, իմ մայրը մահացել է ամսի 25-ի գիշերը, ես դպրոց այս ընթացքում չեմ գնացել, մասնակցել են մորս թաղման արարողությանը, եւ բնականաբար ես չէի կարող այդ քարոզչության շրջանում ուսուցիչների հետ որեւէ քարոզ իրականացնել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դպրոցում եւս որեւէ քարոզչություն չի իրականացվել ոչ նախորդ ընտրությունների ժամանակ, ոչ էլ այս: Իսկ թե այս դեպքում ինչու է նման ինֆորմացիա տարածվել իր հետ կապված, պատասխանեց. «Գուցե դա իմ անձի հետ է կապված, 17 տարվա տնօրեն եմ, գուցե ունեմ մարդիկ, ովքեր չուզողություն են անում»,- ասաց տնօրենը:

Դիտարկմանը, որ դպրոցում հավաքել են ուսուցիչներին, միացրել Նիկոլ Փաշինյանի ելույթները ու ասել, «թե սրան եք պատրաստվում ընտրել»,- ասաց. «Այդպիսի բան պարզապես գոյություն չունի, եկեք հարցրեք բոլորին, նման բան չկա: Ես կրկնում եմ՝ 5 օր դպրոցում չեմ եղել, եւ որեւէ մեկը համարձակություն չէր ունենա նման քայլի դիմեր»:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *