Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Վանաձորում նախատեսվող վարորդների բողոքի ակցիան չի կայանա, քաղաքապետը խոստացել է խնդիրներին լուծում տալ

«Վանաձորցի վարորդների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամները դժգոհում են, որ մարզկենտրոնի փողոցներն անբարեկարգ են, փոսերն էլ գնալով ավելանում են: Նրանք նշում են, որ թեեւ պարտաճանաչ վճարում են հարկերը, փոխարենն օգտվում են անորակ փողոցներից, ինչի հետեւանքով վնասվում են մեքենաները, իրենք էլ կրում են ֆինանսական ծախսեր: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Վարորդներին զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ իրենց բողոքները ոչ մի կերպ չեն արժանանում պատկան մարմինների ուշադրությանը։ Այդ իսկ պատճառով վերջիններս որոշել էին վաղը՝ օգոստոսի 11-ին Հայքի հրապարակում կազմակերպել բողոքի ցույց, այդ կերպ ուշադրությունը հրավիրելով խնդիրների վրա:

Մինչ խմբի անդամները քննարկում էին իրենց անելիքները, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արձագանքել էր վարորդների դժգոհությանն ու նրանց այսօր հրավիրել հանդիպման:

Հանդիպման ընթացքում վարորդները քաղաքապետին ներկայացրեցին մի քանի կետից բաղկացած իրենց պահանջները: Շարքը գլխավորում էր ճանապարհների վերանորոգման համար նախատեսված գրաֆիկների փոփոխությունը. «Պարոն Ասլանյան ի՞նչն է խանգարում, որ այդ մրցույթները լինեն փետրվար-մարտ ամիսներին, որպեսզի գոնե այդ աշխատանքները սկսվեն մայիս ամսին»,- հետաքրքրվեցին վարորդները:

Մամիկոն Ասլանյանն էլ հակադարձեց, ասելով, որ նման բան հնարավոր չէ: Ապա` պարզաբանեց պատճառը. «Բյուջեի հետ կապված խնդիրներ կան, չի կարող այդպես լինել: Հիմա տեսեք, կառավարությունը մեզ ասել է ձեր բյուջեի միջոցները վարչականից տեղափոխեք ֆոնդային: Վարչականում եղած միջոցներով մենք չենք կարող հիմնանորոգում անենք, դա տեղափոխել ենք ֆոնդային: Որ տեղափոխում ենք, դա համարվում է նորմատիվ ակտ, որն էլ գնում է Երեւան՝ Արդարադատության նախարարություն, այնտեղ էքսպերտիզա է անցնում, նոր այնտեղից կարողանում է հարցը ավագանի մտնել»:


Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: aravot.am:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *