Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիներից մեկը՝ Սասուն Հարությունյանը, ով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն մահացել է:

Լուրը հաստատեցին բուժկենտրոնից: «Նրա մարմնի 85 տոկոսը այրվածքներ էր ստացել»,-տեղեկացրին կենտրոնից: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված մյուս վիրավորը՝ Հովհաննիսյան Էդուարդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Նրա վիճակը միջին ծանրության է»,-տեղեկացրին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են: Այս մասին հայտնում է lurer.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *