Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա երեխան 03-ով Մարգահովիտ (Բոզգյուղի) ճանապարհին վթարի է ենթարկվել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ (նախկին Բոզ գյուղ) բնակիչ, 16-ամյա Ավագ Մալաքյանը իր վարած Վազ 21-03 մակնիշի 36 ԼԼ 774 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մալաքյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 16-ամյա Արման Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *