Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին՝ մեղադրելով ատամնաբույժին իր եղբոր մահվան մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արծրուն Վ.-ի դիմումի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ-ատամնաբույժ Անահիտ Հ.-ն իր եղբոր՝ Լևոն Վ.-ին հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ատամները բուժելու գործընթաց է սկսել։ Հուլիսի 15-ին Լևոն Վ.-ն մահացել է, և Արծրուն Վ.-ն եղբոր մահվան մեջ մեղադրում է ատամնաբույժին՝ հայտնելով, որ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր եղբայրը վարակվել է ՁԻԱՀ-ով, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *