Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Արտակարգ դեպք Լոռու մարզում. համայնքային ոստիկանը փրկել է 19-ամյա կնոջ կյանքը, ով մեղադրում է ամուսնուն իրեն չգնահատելու և դավաճանելու մեջ

երեկ՝ հուլիսի 30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թաթուլ Բաղդասարյանը Ալավերդի քաղաքում կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանը ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ գետի վրա կառուցված քարե կամրջից մի աղջիկ փորձում է ինքնասպան լինել։

Համայնքային ոստիկանը, հասնելով դեպքի վայր, տևական ժամանակ բանակցություններ է վարում քաղաքացու հետ և կարողանում է հոգեբանական ճիշտ աշխատանքի արդյունքում այդ աղջկան համոզել, որ չդիմի ծայրահեղ այդ քայլին։

Աղջիկը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Վ. Մ.-ն է, հայտնել է, որ ցանկացել էիր կյանքին վերջ տալ՝ քարե կամրջից Դեբեդ գետը նետվելու միջոցով, որովհետև ինքը իր ամուսնուն սիրում է, սակայն ամուսնու կողմից չի գնահատվում և ինքը այն կարծիքին է, որ ամուսինը՝ 23-ամյա Մ. Դ.-ն, իրեն դավաճանում է։

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *