Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 երիտասարդ մարմնի մասերում կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գոգիլյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Սասուն Վարոսյանն ու 29-ամյա Կարեն Օնանյանը։

Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արեն Մնացականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղկություններով՝ վարկածների մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է՝ վիրավորները միմյանց հետ վիճել ու փոխադարձ վնասվածքներ են հասցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *