последние новости
loading...

Արտակարգ դեպք Հայաստանում. մեծ թվով Ոստիկանության և ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողներ, այդ թվում՝ ուղղաթիռներով, որոնում են ռադարից անհետացած կործանիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի տարածքում։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։40-ի սահմաններում ռադարից անհետացել է օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ է բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ՀՀ Պաշտպանութան նախարարության ծառայողների հետ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի սարերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռներ, տեսանելիությունն էլ շատ թույլ է։

SHAMSHYAN.com-ը փորձում է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ ՊՆ-ից և ՀՀ Ոստիկանությունից։

————

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ»։

————

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջովին վթարված վիճակում գտնվող Սու-25 մարտական ինքնաթիռը և այս պահին կատարվում են օդաչուների որոնողական աշխատանքները։

Ողբերգական ավիապատահարի հետևանքով զոհված առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեորգիի Մանուկյանը


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *