последние новости
loading...

ԲՀԿ-ն մարդկանց է աշխատանքի ընդունում, ՀՀԿ-ն էլ հին ավանդույթներն է շարունակում. Քրիստ Մարուքյան

Լոռու մարզում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորները շարունակում են իրենց քարոզարշավը՝ միեւնույն ժամանակ հանդիպելով ու արձանագրելով որոշակի խախտումներ: ՀԺ-ի հետ զրույցում թեկնածուներից Անահիտ Կարապետյանն ասաց, որ նոյեմբերի 26-ից մեկնարկած քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում, անձամբ ինքը մեկնարկը տվել է համերաշխության պուրակից, որպես համերաշխության սիմվոլ:

Ինքը՝ կուսակցության ամենաերիտասարդ թեկնածուն, ով նաեւ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, նշում է, որ քարոզչության այս օրերը խաղաղ են ընթանում. «Մեզ համար կարեւոր է մեր ծրագրերը իրականացնելը, ոչ թե այլ մարդկանց սադրանքներին տրվելն ու մեկնաբանություններ անելը, մենք շարունակում ենք հանդիպումներ ու քննարկումներ անել բնակիչների հետ, նաեւ բակերից են մեզ հրավիրում»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում չի պահպանվել կենտրոնում տեղադրված գովազդային վահանակների տրամադրման համաչափությունը. «Որոշակի սահմանափակումների հանդիպել ենք, տեղադրված լեդ էկրանները, որոնք կարող էինք վարձակալել ու մեր գովազդը տեղադրել, չտրամադրեցին մեզ: Նախնական պայմանավորվածություն կար, սակայն կոնկրետ ինձ ասեցին, որ դա մեկ ուժի կողմից վերցված է ու անգամ 10 վայրկյան չեն կարող տրամադրել»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, եւս առաջադրված է կուսակցության ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում: Նա եւս քարոզարշավի այս օրերը ինտենսիվ է գնահատում, բայց, ըստ Մարուքյանի, կարեւոր է, որ բոլորն ամեն ինչից տեղյակ են, բացի ընտրակարգից. «Չնայած նրան, որ օրենքը չփոխվեց, բայց դեռ հարցնում են, թե ինչպես են ընտրելու, փորձում ենք նաեւ բացատրական աշխատանքներ տանել»:

«Մենք լսում ենք, որ նախկինում նման գործելաոճ որդեգրած տարբեր կուսակցությունների կողմից մեծ քանակության մարդիկ են ընդունում իրենց գրասենյակներում աշխատանքի, իբր թե… հիմնականում խոսակցությունները գնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, իսկ հանրապետականը իր ոճով է առաջնորդվում՝ տարբեր մարդկանց ներգրավելով ու փորձելով նրանց՝ նախկինում արված լավությունների դիմաց ինչ-որ բաներ ակնկալել»,- ստացված ահազանգերը ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ հավելելով. «Բիզնեսի մարդիկ, տարբեր հեղինակություններ, գյուղապետեր, ինչ-որ մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի միջոցով են եկել իշխանության, հիմա իբր թե այդ մարդիկ պարտավորված են ինչ-որ բան հետ տալու, բայց ուզում եմ ասել, որ այլեւս նոր իրավիճակում ենք, ու որեւէ մեկը որեւէ մեկին ինչ-որ բան պարտք չէ»,-նշեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ որեւէ ահազանգի հետքերով չեն գնացել, քանի որ անիմաստ են համարում նման բաների վրա կենտրոնանալը:

«Լուսավոր Հայաստան»-ի մյուս ռեյտինգային թեկնածու Տարոն Սիմոնյանի համար էլ տհաճ է տեսնել փակցված գովազդային պաստառները ամենուր, անգամ այն վայրերում, որտեղ չի կարելի: Իր պաստառներից եւս փակցվել են սխալ վայրերում: Վարչական ռեսուրսի ուղղակի օգտագործման չի հանդիպել, բայց թաքնված իմաստով՝ հանդիպել է:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *