Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը «Էրեբունի» ԲԿ-ում է

gagik tsarukyanԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նա նշեց՝ Էդուարդ Բաբայանը հիվանդանոցում է գտնվում առողջական խնդիրների պատճառով, սակայն մանրամասներ չհաղորդեց:

Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է հունիսի 5-ին, նրան առաջադրվել է մեղադրանք մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (Քր․ դատ․ օր․ 112-րդ հոդվածի 2 մասի 6-րդ կետ):

Սոնա Հարությունյան


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *