Пятница , Июль 20 2018

Գյումրիում 23-ամյա երիտասարդի են դանակահարել. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել։ Տուժած քաղաքացին տեղափոխվել է «Գյումրու» բժշկական կենտրոն։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։

«Փետրվարի 26-ին՝ 19:30-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքներով քաղաքացի:  Տուժածը 1995 թվականին ծնված Կարեն Ք.-ն է»,- ասաց Կիրակոսյանը։

Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ  տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք:

Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հատնեցին, որ Կարեն Ք.-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *