Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակում իրավիճակը թեժ էր

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակում իրավիճակը թեժ է։ Ինչպես տեղեկացրել էինք երեկ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ակցիա էին իրականացնում հիվանդանոցի աշխատակիցները Նրանց բողոքն ուղղված էր նախարարի որոշմանը, որով նա պաշտոնից ազատել էր ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին: Հիվանդանոցի աշխատակիցները պահանջել էին հանդիպում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի նա իր որոշման պատճառն ասի աշխատակիցներին, սակայն վերջինս չէր եկել հանդիպմանը։ Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Սա առաջացրել է ակցիայի մասնակիցների զայրույթը և նրանք այսօր կրկին բողոքի ակցիա են իրականցնում հիվանդանոցի շենքի բակում՝ «Մենք բոլորս Մինասյան ենք» պաստառներով։ Բուժաշխատողների պահանջն է հանդիպել նախարարի հետ և չեղարկել Մինասյանի ազատման հրամանը:

Նախքան բուժաշխատողների երթը սկսելը հիվանդանոցից դուրս եկավ Արա Մինասյանը և խնդրեց ակցիայի մասնակիցներին դադարեցնել ակցիան և ժամանակ տրամադրել. «Ես հանդիպելու եմ Վարչապետի հետ, որպեսզի նա թույլ տա՝ հիվամդանոցի բարի համաբավը վերականգնել առանց դատական գործընթացի»,- ասաց Միանսյանը և շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իր կողքին լինելու համար՝ հորդորելով բարձրանալ աշխատանքի։

«Մենք ներողություն ենք խնդրում պարոն Մինասյանից առաջին ամգամ իր խոսքին դեմ գնալու համար, սակայն մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *