Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Դաժան ու ողբերգական դեպք. Սևանա լճում տղամարդ է ջրահեղձ եղել

Այսօր՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտվանից ջրասուզակներն ու ոստիկանները Սևանա լճում վերսկսել են ջրահեղձ եղած 41-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 14:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են:

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ:

Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել էր հայտնաբերել կորածներին և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել էին Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել էր, Նվերը փորձել էր հասնել նավակին, որպեսզի ետ բերեր նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին էր եղել, որ նավակը ափից հեռացել էր մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ էր եղել:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *