Վերջին լուրեր

Լոռու մարզում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի- 21-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթը կազմակերպվել էր «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանի կողմից։

Մրցույթի մասնակից փոքրիկների թվում էին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզի 3-12 տարեկան երեխաները։

Ժյուրիի կազմում էին Վանաձորի ավագանու անդամ Մարինե Հովհաննիսյանը, Լոռու մարզի կրթական ծրագրերի ղեկավար Դավիթ Հակոբյանը, թիվ 41 ՆՈՒՀ-ի տնօրեն Թագուհի Դարբինյանը, Վանաձորի և Դիլիջանի արվեստի դպրոցի դասախոս Վարազդատ Հովհաննիսյանը,, Ազնվաձորի դպրոցի տնօրեն Սեյրան Շահնազարյանը և նախագահ 4-րդ դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը:

Միջոցառումը ավելի գրավիչ դարձրեց Մոսկվայից ժամանած Վանաձորցի երգչուհի Անի Բոշյանը:

Միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին երգչուհու հետ:

Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, բազմաթիվ նվերներ:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *