Վերջին լուրեր

Երևանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ջոկի հրամանատարն ու սերժանտը փրկել են 23-ամյա աղջկա կյանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում, աշխատանքի մեկնելիս ՌՈ N զորամասի ջոկի հրամանատար Արա Վարդանյանն ու զորամասի սերժանտ Դավիթ Սեդրակյանը նկատում են, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը:

Ա. Վարդանյանն ու Դ. Սեդրակյանը շատ ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը:

Նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնում են անվտանգ վայր, որից հետո ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն: © shamshyan.com Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *