Пятница , Июль 20 2018

Թալանել են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի Բյուրականի առանձնատունը

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի Բյուրականի առանձնատունը թալանել են: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երեւանի 42-ամյա բնակիչ Արտակ Փալիկյանը՝ հայտնելով, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչեւ այս տարվա փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Երեւանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը:

Դեսպանի տնից գողացել են «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստ, գումար: Արտակ Փալիկյանը Ղարիբջանյանի դստեր ամուսինն է:

Իրավապահներն օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ են ձեռնարկել՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *