последние новости
loading...

Թեկնածուների մի մասը նույնիսկ իրենց անուն ազգանունը գրել չգիտեն. «Իմ քայլը» դաշինքի թեկնածու

«Ցանկացած իշխանություն պետք է ծառայի ժողովրդին, իսկ ձեզ ծառայելը ինձ համար մեծ պատիվ է, եւ եթե դուք գտնեք, որ պետք է, որ իմ նման մարդիկ լինեն, ուրեմն ես պատրաստ եմ ծառայել ձեզ»,- այս մասին Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրեյ Ղուկասյանը. «Պետք է վստահ լինեք, որ ձեզ պատկանող իշխանությունը չի կարող ու չի փորձի թալանով զբաղվել, որեւէ մեկը չի կարող գողանալ ու թալանել, իսկ ով փորձեց՝ խստագույնս կպատժվի»,- ասել է Ղուկասյանը՝ նշելով, որ իրենք քայլ առ քայլ լուծելու են բոլոր խնդիրները:

Ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, Անդրեյ Ղուկասյանն ասել է, այս ընտրություններով բոլորի ապագան է որոշվում. «Հանկարծ չգնաք խնամի ծանոթ բարեկամով ու մեկի ասածով ընտրություն անեք, գնացեք գիտակցված, որոշելով ձեր 5 տարիների ապագան: Կան քաղաքական գործիչներ ու թեկնածուներ, ովքեր թեկնածություն են առաջադրել տարբեր քաղաքական ուժերի կողմից, բայց իրենք պարզապես իրավունք չունեն թեկնածու լիենլու, որովհետեւ այդ թեկնածուների մի մասը նույնիսկ իրենց անուն ազգանունը գրել չգիտի… երեւի գիտեք, թե ում մասին է խոսքը, էդ թեկնածուները ԱԺ-ում տեղ չունեն, ու ես անգամ նախանձում եմ այդ մարդկանց ինքնավստահությանը, բայց որոշողը դուք եք՝ ձեր ընտրությամբ»,- հավելել է մարզպետը՝ ավելացնելով, որ նյութական ոչինչ չի խոստանալու, փոխարենը խոստանում է՝ աշխատելու է ազնիվ ու թափանցիկ:

Բնակիչները հարցեր են հնչեցրել՝ կենցաղայինից մինչեւ քաղաքական:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *