Վերջին լուրեր

Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

Կառավարությունից տեղեկացնում են, որ երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Ինչո՞վ է ուշագրավ այս հանդիպումը, բացի իհարկե այն փաստից որ հանդիպում են Ուսուցիչն ու Աշակերտը: Երկու հատկանշական դրվագ կարելի է առանձնացնել, որոնք Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը հետաքրքիր երանգներ են հաղորդում: Նախ այն, որ ըստ էության քննարկման առարկան Արցախն է: Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հանրությանը քաջ հայտնի են, հետևաբար այստեղ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ մեսիջով է ՀՀ առաջին նախագահը ցանկացել հանդիպել վարչապետի հետ և այն, թե որքանով այդ մեսիջը ստեղծված նոր իրողությունների պայմաններում ընդունելի կլինի Փաշինյանի համար: Երկրորդ կարևոր կետը՝ քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր: Պատահականություն է արդյո՞ք որ այս քննարկումների կարիքը առացաջավ հենց Փաշինյանի Բրյուսել կատարած այցից հետո: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *