Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Լավագույն պաշտպանությունը հարձակու՞մն է…

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան վերադառնալուն շատերը սպասում էին «շունչը պահած», քանի որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության էր հրավիրել Քոչարյանին։ Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Սակայն ՀՔԾ-ից նախկին նախագահը դուրս էր եկել ոչ թե վկայի, այլ մեղադրյալի կարգավիճակով։

Դեպքերի կտրուկ, բայց ոչ անկանխատեսելի ընթացքից հետո Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում նա նկատելի մեսիջներ և թափանցիկ ակնարկներ է հղել հստակ հասցեատերերի։ Նրա խոսքում նկատելի էին նույնիսկ շանտաժի տարրեր, մասնավորապես՝ խոսքը ինքնակենսագրական գիրք գրելու մասին նրա հայտարարությանն է վերաբերում, որը խոստանում է շատ բացահայտումներ: Հարցազրույցից հետո հետաքրիր էր ՀՅԴ-ի դիրքորոշումը, որն այսօր հայտարարությամբ հանդես եկավ ի աջակցություն Քոչարյանի։ Այս թեմաների, ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի մեսիջների և ՀՅԴ դիրոքորոշման վերաբերյալ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց վերլուծաբան Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, ինչպես գիտենք, երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել։ Ի՞նչ եք կարծում, նրա կողմից պաշտպանությո՞ւն էր երեկվա հարցազրույցում հնչեցված տեսակետները։

-Այդտեղ մի քանի մարտավարություն օգտագործվեց։ Նախ և առաջ՝ պաշտպանություն էր, քանի որ խոսքը գնում է քաղաքական գործչի կալանավորման մասին: Համոզված եմ՝ նա կռահում էր, որ ի վերջո այս սցենարը կարող էր լինել, և ինքը վկայից կարող է շատ արագ վերածվել մեղադրյալի։ Դա իր համար կանխատեսելի էր։ Խիստ կասկածում եմ, որ նա նման ինֆորմացիա չուներ, հաշվի առնելով, որ մեր իրավական համակարգում որևէ գաղտնիք դժվար է պահել։ Ես կարծում եմ՝ նրա մարտավարությունը նախևառաջ պաշտապանությունն է, սակայն, ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Իմ կարծիքով՝ իր իրավաբանների և փաստաբանների հետ այդ տակտիկան մշակված էր, այսինքն՝ պաշտպանվել հարձակվելով, ինչ-որ չափով փակագծեր բացել, անուններ հնչեցնել, ակնարկներ անել, ընդ որում՝ այդ ակնարկները մեսիջներ էին, որ եթե հասցեատերերը միջոցներ ձեռք չառնեն, ապա ավելի բաց կխոսվի այդ մասին։ Այդ պատճառով՝ Ռոբերտ Քոչարյանի երեկվա վարքագծում առկա էին բոլոր էլեմենտները՝ և՛ պաշտպանություն, և՛ հարձակում, և՛ ակնարկներ, և՛ համապատասխան մեսիջների ուղարկում, և կոնսոլիդացման կողմնակիցների կոչեր քաղաքական թիմերին, որոնք եղել են նրա հենարանները և կային մեսիջներ բանակի նախկին և ներկայիս ղեկավարներին։ Բավականին տարաբնույթ մարտավարություն էր Ռոբերտ Քոչարյանի կողմից։

-Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ մեղադրանքները հորինված են, և սա նոր իշխանությունների կողմից նրա քաղաքական գործունեությունը չեզոքացնելու փորձ էր, սակայն նրա գրասենյակից պարբերաբար հայտարարում էին, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի։ Ինչքանո՞վ էր հավանական Երկրորդ նախագահի ակտիվանալը և արդյո՞ք կային դրա նախադրյալները։

-Համենայն դեպս, բաց պաշտոնական աղբյուրներից նման մեսիջներ չկար, որ Ռոբերտ Քոչարյանը սկսեր զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այլ հակառակը։ Սակայն, հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները ներքին կամ արտաքին ինֆորմացիա ունեին, որ Քոչարյանը պետք է ակտիվացնի քաղաքական գործունեությունը, որը պնդում էր նա։ Բայց նրա այդ պնդումը քաղաքական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մտնում էր պաշտպանողական տակտիկայի մեջ։ Այսինքն՝ պրոցեսին տալ քաղաքական բովանդակութուն։ Եթե հիմա հարցազրույցից հետո վերջնական գնահատական տանք, ապա երեկվա հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարեց՝ կամա թե ակամա՝ վերադառնում է քաղաքական դաշտ և այս պահից սկսած, ամենայն հավանականությամբ, դառնում է քաղաքական պրոցեսի ֆիգուրանտ և փորձելու է՝ ինչպես նշեց՝ պայքարել։ Եվ եթե նա նպատակ չունենար վերադառնալ քաղաքական դաշտ կամ այս պրոցեսին քաղաքական բովանդակություն հաղորդեր, ապա երեկվա շատ շտապ հարցազրույցը ընդհանրապես չէր լինի։

-Անդրադառնանք հարցազրույցի հեռուստաալիքին: Ինչո՞ւ նա դա տվեց հենց ՀՅԴ-ին պատականող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը և ինչո՞վ էր պայմանավորված դրան հաջորդող՝ այսօրվա ՀՅԴ-ի հայտարարությունը, որով Ռոբերտ Քոչարյանին, փաստացի, դիտարկում են քաղհալածյալ: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *