последние новости
loading...

Լոռիում առաջադրված Արփինե Հովհաննիսյանը չհանդիպեց լոռեցիներին, փոխարենը՝ եկավ, նկարահանվեց ու գնաց

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում չի հանդիպել ընտրողներին, ինչպես նաեւ քարոզչություն չի իրականացրել:

Հովհաննիսյանը բավարարվել է միայն մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերություն այցելելով ու տաղավարում նկարվելով:

«…Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջև ներկայանելու և ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երեւան»,-ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ գրել է Հովհաննիսյանը՝ Լոռու մարզի ընտրողներին կոչ անելով քվեարկել ոչ թե իր, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին.

«Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին՝ քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու եւ իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»:

Այս ամենը առաջացրել է վանաձորցիների մի մասի զայրույթը, ովքեր նշում են, որ եթե Հովհաննիսյանը չպետք է հանդիպեր իրենց հետ, ապա ինչու է առաջադրվել Լոռու մարզից «Մեզնից ձայն են ակնկալում, բայց մեր հետ հանդիպել անգամ չեն ուզում, հետո էլ ասում են, թե եկեք մեզ ընտրեք, Երեւանից հասել ես Վանաձոր, գոնե հրապարակում 2 հոգու հետ հանդիպե՞լ ես»,-ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց վանաձորցիներից մեկը, ով իմացել էր, որ Արփինե Հովհանիսյանը մարզկենտրոնում է եղել:

Մեկնաբանի հարցին, թե ինչու է հորդորել քվեարկել ոչ թե իր, այլ Շարմազանովի օգտին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Իրականում շատ մեծ ցանկություն ունեի բնակավայրից բնակավայր խոսել մարդկանց հետ, զրուցել, քարոզարշավ անել, ինչպես հարկն է, բայց դրա ժամանակը չունեմ, որովհետեւ 2-րդ համարի տրամաբանությունը քիչ այլ է, կենտրոնական շտաբում շատ ավելի մեծ է զբաղվածությունս»,- ասել է Հովհաննիսյանը:

Իսկ այդ դեպքում ինչու չառաջադրվեց իրեն մոտ ընտրատարածքում, ՀՀԿ-ի թեկնածուն հայտնել է, որ ինքը Լոռու մարզի հետ «որոշակի հակվածություն» ունի. «Շատ ավելի անձնական պատճառներ ունեմ, դրա համար որոշեցի էստեղ առաջադրվել, բայց ինչպես տեսնում եք, այս արտահերթ ամեն ինչը թույլ չեն տալիս ռեալ քարոզարշավ իրականացնել, բայց մի օր գալու եմ հատ առ հատ, քաղաք առ քաղաք քայլելու եմ, խոսելու եմ մարդկանց հետ ու մի օր առաջադրվելու եմ հենց էստեղ ու ռեյտինգային թեկնածու, էնպես որ՝ սպասեք»:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *