последние новости
Загрузка...

Լոռիում առողջապահության ոլորտի մասնագետները դժգոհում են՝ ոլորտում խնդիրները շատ են

Լոռու մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչների համար ոլորտային խնդիրները գրեթե նույնն են: Առողջապահական հիմնարկների ղեկավարներն առաջին հերթին դժգոհում են ցածր աշխատավարձից ու ապահովագրության բացակայությունից. «Մեր բուժաշխատողների սոցփաթեթի հարցը ես բարձրացնում եմ բոլոր նախարարների մոտ: Բայց այն ոչ մի կերպ չի լուծվում: Բուժաշխատողները բոլորի սոցփաթեթն ապահովում են, բայց իրենք այդ սոցփաթեթից չեն օգտվում: Եթե միջոցներ չկան, 100 տոկոսով չեն կարողանում, գոնե 70 տոկոսով ապահովեն: Խոսքս առողջապահության ապահովության մասին է»,- ասում է Ջրաշենի ամբուլատորիայի տնօրեն Արտավազդ Թոսունյանը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր հանդիպում: Մարզպետի հրահանգով այսուհետ մարզում բժշկի մոտ կոնսուլտացիան նախկին 5000 դրամի փոխարեն կարժենա 3000 դրամ. «Ոչ թե բժշկից կկտրենք այդ 2000 դրամները, այլ հիվանդանոցից»,- պարզաբանեց մարզի ղեկավարը:

Այնինչ, ոլորտի մասնագետները այս որոշման հետ համաձայն չեն. «Պարոն մարզպետ, էժան բանը երբեք որակով չի կարող լինել: 3000 դրամով բժիշկը, որ կոնսուլտացիա անի, այստեղ մի քիչ որակի խնդիր էլ ունենք: Մենք բժշկին ուղարկում եք վերապատրաստման, որ ինքը վճարում է, սարքավորման խնդիր ու այլ հարցեր կան: Բժիշկը պետք է նորմալ վարձատրվի, որպեսզի ինքն աշխատի իր որակի վրա: Անցել են այն ժամանակները, որ բժիշկը չի մտածում, որակի մասին: Բժիշկը պետք է ապահովի որակ, որպեսզի ունենա հիվանդ եւ գումար վաստակի օրինական ճանապարհներով»,- ասում է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արտակ Եդոյանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման մասին. «Ես որ ասում եմ պոլիկլինիկայի որակն ու դերը պետք է բարձրացնենք, դա ձեզ անձնական վիրավորանք մի ընդունեք: Ձեր մեղավորությունը կարող է դրա մեջ շատ քիչ տոկոս է: Այդտեղ կան բազմաշերտ խնդիրներ՝ բժիշկների որակ, մասնագիտացում եւ տարբեր այլ խնդիրներ: Երբ որ դա բարձրանա, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- պարզաբանեց փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: aravot.am:


Загрузка...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Загрузка...