последние новости
loading...

Լոռու մարզի ոստիկանները հերթական օպերացիան են իրականացրել. այն կոչվել է. «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և վերջինիս ենթակայության տակ գտնվող ոստիկանության բաժինների ծառայողները իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:

Օպերացիայի ընթացքում ոստիկանության բաժիններ են տարվել ավելի քան 40 անձինք, որոնց մի մասը Լոռու մարզում քրեական հեղինակություններ են համարվում, մի մասը՝ նախկինում դատապարտված են եղել ՀՀ քր-օր-ի տարբեր հոդվածներով, մեծ մասն էլ Վանաձորում հայտնի մականունավորներ են եղել, որոնց մասին տեղի բնակչությունը տեղյակ է լինում ընտրությունից ընտրություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության բաժիններում նշված անձանց պարզաբանվել է, որ զերծ մնան ընտրությունների քարոզարշավին և ընտրական գործընթացներին «խաղեր տալուց», հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեկվա այս օպերացիայի արդյունքում որոշ «հեղինակություններ» լքել են ոչ միայն Լոռու մարզը, այլ ընդհանրապես՝ Հանրապետության տարածքը:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *