последние новости
loading...

Լոռու տարածաշրջանից ռեյտինգայինով ընտրվող պատգամավորներ ենք ունենալու. «Մենք» դաշինքը Լոռիում էր

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը թիմակիցների հետ այսօր քարոզչություն է իրականացրել Լոռու մարզում: Դաշինքի անդամները, նախ եղել են Սպիտակում, ապա այցելել մարզկենտրոն Վանաձոր, որտեղ շրջել են քաղաքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը. «Լոռու մարզում մենք շատ լավ թեկնածուներ ունենք, ովքեր իրենց ապրած կյանքով իսկապես ծառայություն են մատուցել հայրենիքին որպես ազատամարտիկներ ու համեստ կյանք վարողներ: Անբիծ, քննադատության որեւէ եզր չունեցող, մեր գաղափարները կիսող թեկնածուներ ունենք»,- ասաց Արամ Սարգսյանը:

Այն հարցին, որ ներկայումս, երբ Էդմոն Մարուքյանը այլեւս չկա իրենց դաշինքում, արդյոք կկարողանան Լոռիում ձայն ստանալ, Արամ Սարգսյանն ասաց. «Ես երբեք Հայաստանը տարածաշրջաններով չեմ բաժանել, ոչ էլ բաժանել եմ, թե ով ինչ ազդեցություն ունի: Աստվածաշնչում էլ է ասվում, որ մարգարեն իր երկրում առանձնապես ընդունելություն չունի, ես այս գաղափարի կողմնակիցն եմ, ոչ թե ասենք ես արարատցի եմ, ուրեմն պետք է Արարատում շատ լինի, Քոքոբելյանը Տավուշից է, ուրեմն Տավուշից պետք է շատ լինի: Դու պետք է այնպիսի գաղափարներ ասես, որոնք համընդհանուր են, եթե համընդհանուր չասեցիր, ամեն տարածաշրջանը մնաց ինքն իրենով, էդ եսը՝ մենք չի դառնալու»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց թեկնածուների հետ պայքարելու են, որ Հայաստանում այլեւս տեղ չունենա ընտրակեղծարարությունը, թալանն ու քաղաքացու վախը. «Մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որը բոլորիս երազանքն է եղել, ու ես վստահ եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուները շատ պիտանի ու կարեւոր ծառայություններ կմատուցեն: Ես վստահ եմ, որ Լոռու տարածաշրջանից ռեյտինգայինով ընտրվող պատգամավորներ ենք ունենալու»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:

Էդվարդ Արզումանյան


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *