Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Լոռու փոխմարզպետ. «Մեր համայնքներն ավելի արագ ոտքի կկանգնեն, եթե…»

Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու կից կատարել հետևյալ գրառումը.

«Եթե արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ մի փոքր ներդրում կատարի Հայաստանում՝ իր հարազատ քաղաքում, գյուղում, մեր համայնքները ավելի արագ ոտքի կկանգնեն:

Ասածիս վառ օրինակն այսօր տեսա Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում. արտերկրում ապրող Սիլվա Զալինյանի(Մովսիսյանի) ընտանիքը վերջին տարիների ընթացքում հարազատ գյուղում մի քանի խոշոր ծրագիր է իրականացրել. գյուղն ապահովվել է գիշերային լուսավորությամբ, վերանորոգվել է հանդիսությունների սրահը, գյուղի համար գնվել է գյուղտեխնիկա, համակարգչային տեխնիկա:

Ընտանիքի կողմից իրականացված վերջին ծրագիրը գյուղում խաղահրապարակի կառուցումն է, որը երեխաների ու ծնողների համար արդեն իսկ հանգստի լավ վայր է դարձել:

Չկալովից այսօր վերադարձել եմ տպավորված. համայնքի բնակիչների, համայնքապետի ու բարերար ընտանիքի ամուր համագործակցության արդյունքում այս փոքրիկ գյուղում խնդիրները գնալով նվազում են:

Ասում են, լավ օրինակը վարակիչ է. Լոռիում սպասում են արտերկրում բնակվող լոռեցիների աջակցությանը, իսկ ներդրումային ծրագրեր իրականացնել ցանկացողներին պատրաստ ենք աջակցել ինչով կարող ենք»:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *