Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Volkswagen-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ. 5 վիրավորների մեջ կան երեխաներ. ժամանել են տարածքի դատախազի տեղակալն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Նորաբաց-Մասիս ավտոճանապարհի Մասիս քաղաքի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 21 OD 001 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼA 322 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղինակ Մկրտչյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *