Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր.

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակզմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետև տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *