Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Կեղծ ավարտական դիպլոմներ են դուրս գրվել Վարդենիսի բուհում․ բացահայտում

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել եւ հետաքրքիր փաստեր է պարզվել։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի` 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձեւակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։

Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական եւ ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում եւ բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *