последние новости
loading...

Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը Երևանում հայտնի՝ Արեշի «Բաղնիքի Արմանն» է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում էրեբունու քննիչները: ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են ու կարճ ժամանակում նրանք հանցագործությունը կատարած անձանց կապացուցեն, թե «ում օրն է 40 օր»:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *