Վերջին լուրեր

Հերթական ավազակային հարձակումը Երևանում․ զինված ու դիմակավորված հանցագործը Երևանում թալանել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Երեկ, հուլիսի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև, իր սև գործն ավարտելով, դիմել է փախուստի։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *