Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Հրապարակվել է Հայաստանի 10 խոշոր հարկատուների ցանկը. հայտնի է, թե որքան է վճարում Սամվել Ալեքսանյանը

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ 1000 խոշորագույն հարկատուների ցանկը։ Հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսների պետբյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց։

Խոշորների վճարած հարկերն, այսպիսով, աճել են 68.1 մլրդ դրամով կամ 18%-ով։ Նկատենք, որ երբեմնի խոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն, տեւական ընդմիջումից հետո կրկին գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ այս տարվա առաջին կիսամյակում 24.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր մուծելով, որը 2.5 անգամ ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը, փաստորեն, զիջել է առաջատարի դիրքերը։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 20.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից 3.7 մլրդ դրամով պակաս։ Հանրապետության երրորդ խոշորագույն հարկատուն «Գրանդ Տոբակոն» է՝ 16.7 մլրդ դրամի հարկերով։ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանայնին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որի դեմ ս․թ․ մայիսին քրեական գործ էր հարուցվել «Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու» և «Կեղծ ձեռնարկատիրության» հատկանիշներով, 7-րդ տեղում է եւ նախորդ տարվանից 3585,5 մլն դրամով քիչ հարկ է վճարել։

Հիշյալ ՍՊԸ-ին հաջոդում է «Հայաստանի էլեկտրական Ցանցեր»-ը՝ 6519,0 մլն դրամ վճարված հարկով. նախորդ տարվա համեմատ՝ 5361,3 դրամով պակաս։ Ցանկը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ պետբյուջե վճարված 5839,5 մլն դրամով։ 2018 թվականի առաջին կիսամյակի 10 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը եւ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ փոփոխությունները ստորեւ ներկայացված աղյուսակում։


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *