последние новости
loading...

Հրդեհի հետեւանքով Ահնիձորի բնակիչը ավելի քան 6 մլն դրամի վնաս է կրել

Դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով գյուղի բնակիչ Տիգրան Հակոբյանը նյութական մեծ վնասներ է կրել, կորցրել է ապրուստի միակ միջոցը:

Հրդեհը բռնկվել էր գիշերը, անասնագոմը գյուղից դուրս է, գտնվում է «Ժանդառլու» հանդամասում: Հրդեհի հետեւանքով այրվել էր անասնագոմն ամբողջությամբ, ներսում կուտակած ավելի քան 30 տոննա անասնակերի հետ մեկտեղ: Այս ամենից բացի, ծխախեղդ են եղել նաեւ ներսում գտնվող 10 խոշոր եղջերավոր անասունները:

Տիգրան Հակոբյանի պատմելով՝ երեկոյան խնամել է անասուններին, կերակրել, իջել գյուղ: Առավոտյան զանգահարել ու տեղեկացրել են, որ հանդամասից, որտեղ իր փարախն է, ծուխ է բարձրանում, հրդեհի նշաններ կան: Տեղ է հասել, արդեն ամեն ինչ վերջացած է եղել: Հրդեհից գոմը փլվել է և փլատակների տակ ածխացած կովերի ու ավանակի լեշերն են: Տիգրանի միակ վարկածը փարախը դիտավորյալ հրդեհելն է, քանի որ ոչ վառարան կա, ոչ էլ էլեկտրականություն: Ասում է՝ պարզ աշխատող մարդ է, թշնամիներ էլ չունի.«Անասուններին կերակրեցի, վերջացրեցի, ժամը 7-ին մոտավորապես իջա գյուղ, հետո զանգին` ասին, որ կրակ կա, առավոտ շուտ եկա, արդեն լրիվ վերջացել էր, բան չէր մնացել»,- պատմեց Տիգրան Հակոբյանը, նշելով, որ միայն անասունների սատկելու հետեւանքով կրած վնասը անցնում է 2.5 մլն դրամը: Բացի այս ամենից, ամբողջությամբ հրդեհի բաժին են դարձել նաեւ 30 մեղվափեթակները, որն էլ շուրջ 1.5 մլն դրամ է կազմում, իսկ ահա 30 տոննա այրված անասնակերի մասին ոչինչ չի ասում, ամենամեծ վնասը սատկած կենդանիներն են, որոնք իրենց տարիների ապրուստն են.«Ուրիշ տարբերակ չկա, այլ վարկած չկա, ուղղակի այրել են, բայց թե ով է արել ու ինչու՝ չեմ կարող ասել»:

Տիգրան Հակոբյանն ասում է, որ իրենց կողմից որեւէ թյուրիմացություն կամ անփութություն հնարավոր չէ եղած լինի, պնդում է, դիտավորյալ են այրել: Ասում է, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ անգամ խոտի դեզեր ու տներ են այրել, բայց այրողն այդպես էլ ոչ հայտնաբերվել է, ոչ էլ պատասխանատվության ենթարկվել:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *