Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից

Հայաստանի վարչապետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել իր հետ քննարկելու որոշ հարցեր եւ Փաշինյանը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

«Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին: Այսինքն՝ այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,- ասաց Փաշինյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *