Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ:

Աճեմյանի հայտարարությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի»և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ

Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.comը տեղեկություն էր հրապարակել, որ Գևորգ Աճեմյանը սպառնացել է «Պարգև» ՍՊԸ-ին, որ ԱԱԾ-ի միջոցով կվերցնի «Աշտարակ կաթ» բռենդը և հետ կվերադարձնի նախկին սեփականատիրոջը:

ԼՈՒՐԵՐ.com լրատվականի հրապարակումը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *