последние новости
Загрузка...

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին

«Առաջին լրատվական»-ը գրում է.

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական:

Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,

— Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը,

դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունն ու պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկի այս հայտարարությունն իր ոճի և Հայաստանին ուղղված աջակցության պատրաստակամության առումով միակը չէ Փաշինյանի բրյուսելյան ուղևորության երկու օրերի ընթացքում։

Տարբեր ձևակերպումներով, բայց գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչել Եվրամիության գրեթե բոլոր պաշտոնյաների, առանձին երկրների նախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում։

Նրա եվրոպական այցը, ըստ էության, սպասվածից ավելի արդյունավետ ստացվեց և իրականացավ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ շաբաթներ առաջ արած կանխատեսումը, որ ՀՀ վարչապետը Բրյուսելում կարժանանա ջերմ ընդունելության։

Ընդունելությունը, ընդունելությունները ստացվեցին առավել քան ջերմ։

Եվ հասկանալի է՝ դրանք չեն սահմանափակվելու միայն արարողակարգային հայտարարություններով։

Դրանք վստահաբար ունենալու են շատ առարկայական, կոնկրետ դրսևորումներ ամենամոտ ապագայում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսատնտեսական աջակցության տեսքով։ Եվրամիության կողմից մասնավորապես, Արմևմուտքի կողմից՝ ընդհանուր առմամբ։

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելությունը, բնականաբար,

դուր չի գալու Մոսկվային և վերջինս փորձելու է իր զինանոցում առկա բոլոր ներքին ու արտաքին գործիքներով թույլ չտալ Հայաստանի էլ ավելի մերձեցումը Արևմուտքի հետ։

Հայաստանի իշխանության խնդիրն այդպիսով ռուսական այդ խանդը հաղթահարելն է ու բրյուսելյան բարձր մակարդակի ընդունելությունն ու հայտնված աջակցությունը կապիտալիզացնելն է։

Դա դժվար լուծելի խնդիր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիմադրությունը։ Սակայն այլ տարբերակ Հայաստանը չունի։

Սա պատմական եզակի հնարավարություն է նորմալ, իրապես ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր կառուցելու համար և պետք է հաղթահարել այդ ճանապարհին հանդիպող որևէ ու ցանկացած խոչընդոտ, եթե անգամ այդ խոչընդոտի անունը Ռուսաստան է։

ՀՀ վարչապետի բրյուսելյան այցը իր բովանդակությամբ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Վլադիմիր Պուտինին, որի ոչ պաշտոնական խոսնակներն արդեն մի քանի շաբաթ սպառնալից տոնով խոսում էին Արևմուտքի հետ ջերմացման արդյունքում Հայաստանին սպասվող վտանգների մասին։

Դա ըստ էության կոշտ պատասխան էր Հայաստանի՝ ինքնիշխան պետություն լինելու մասին։


Загрузка...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Загрузка...