последние новости
loading...

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Mercedes-ը առևանգված է եղել (ֆոտո)

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, նոյեմբերի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էր Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել: Վարորդի դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աղասի Մարկոսյանը և հայտնել, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ից մինչև 20։40-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 31 հասցեի դիմացից առևանգել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում։


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *