Վերջին լուրեր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Արշակ Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ZO 455 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 20-ամյա Արամ Հովհաննիսյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին փրկարարներն են մոտեցրել օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածի դին, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենային:

Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու Թալինի ոստիկանության բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: shamshyan.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *