Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանը իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են եղել նաև ճանապարհային ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, քանի որ մահացածը զինվորական էր,  ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *