Վերջին լուրեր

Որ դեպքում Եվրամիությունը կֆինանսավորի Հայաստանին

ԵՄ-ն ողջունում է ՀՀ նոր իշխանություններին. դա փաստեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵՄ ղեկավարների կողմից ջերմ ընդունելությունը: Սակայն վարչապետ Փաշինյանը, ամփոփելով Բրյուսել կատարած այցը, դժգոհել էր՝ ասելով, որ ԵՄ առաջնորդներից միայն հաճոյախոսություններ է լսել, սակայն ակնկալել է ԵՄ քաղաքականության մասին փոփոխություններ լսել: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել էր, որ հայկական կողմից ակնկալում են լսել գաղափարներ ԵՄ կողմից աջակցության տարբերակների և ձևերի մասին: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-Հայաստան հարաբերություններում խորքային զարգացում առայժմ չարժե ակնկալել:

«Մենք ունենք գործադիր իշխանություն, որի ղեկավարը ժողովրդի վստահությունն է վայելում և լեգիտիմ է, բայց դա բավարար չէ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու համար, քանի որ մենք խորհրդարանական համակարգի ենք անցում կատարել, ապա խորհրդարանը, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ժողովրդի վստահությունը վայելի: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, հնարավոր է՝ ԵՄ հետ հարաբերությունները շատ ավելի հեռանկարային կերպով զարգանան»,-ասաց Օրդուխանյանը:

Անդրադառնալով նախորդ իշխանությունների օրոք խոստացված 160 մլն եվրո ֆինանսական աջակցությանը և Փաշինյանի ակնարկին, որ որպես ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ դրա ավելացման անհրաժեշտությունը կա, Օրդուխանյանն ասաց, որ երբ ժողովրդավարության առաջընթաց է արձանագրվում՝ ֆինանսավորման ծավալները մեծանում են: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *