Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Ուշագրավ պատմություն՝ Մարտի 1-ի դեպքերից

Գայանե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մարտի 1-ին, երբ ոստիկանությունը Լեո-Պարոնյան խաչմերուկում հարձակվեց մոտ 15-20 հոգանոց մի փոքրիկ խմբի վրա, որում նաև ես ու մամաս էինք (ես՝ 39 աստիճան ջերմությամբ՝ գնում էինք մեր ծանոթներից մեկի տուն թեյ խմելու ու նորից վերադառնալու), ու որի ոչ բոլոր անդամներն էին ցուցարար (թե ինչու՝ երկար պիտի բացատրեմ, դրա համար բաց եմ թողնում)…. մի համազգեստավոր…

Բայց մինչև դրան հասնելը…

1. Մարտի 1-ի գործի վերաբացման պայմաններում սրա մասին խոսելն արդեն համարում եմ կարևոր, քանի որ եղածին ճիշտ կանենք ամբողջական նայենք՝ չգծելով հաստ բաժանարարներ։

2. Սրա մասին երբեք չեմ խոսել, քանի որ Մարտի 1-ի տեռորի ու հետագա իշխանությունների որակի պայմաններում վստահ չեմ եղել, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չեմ հանի՝ Ռոբի յաթաղանի տակ դնելով անմեղ մարդու։

Երբ ոստիկանական խումբը հարձակվեց 15-20 հոգանոց քաղաքացիների վրա, բոլորը փախան։

Մաման ընկերուհու ու մի քանիսի հետ շրջվեց դեպի շքամուտք, բայց շքամուտքը կոդով էր։ Ու հենց էդ պահին էլ գլխին ստացավ մահակի հարցվածն ու ընկավ։

Իսկ իմ վրա հարձակվեց խմբի հրամանատարը, քաշեց փողոց, գցեց գետնին ու հայհոյելով սկսեց ոտքերով խփել ամեն տեղ՝ ենթականերին հրամայելով, որ միանան։ 4 հոգի միացան…

Ինչ-որ ժամանակ խփելուց հետո, թողեցին ու փողոցային հայհոյանքներ տալով՝ վազեցին ուրիշների հետևից։ Իմ վրայով ոնց-որ շարասյուն վազեր։ Երբ հոսքը նոսրացավ, վեր կացա նստեցի։

Ու էդ պահին ինչ-որ մեկը գլխանոցիցս քաշելով՝ ինձ ուղղակի պոկեց գետնից ու բրդեց մայթ։ Մտածեցի՝ վերջս եկավ…

Շատ չտխրեցի, որովհետև մինչ դա արդեն տեսել էինք հեռվում՝ Մյասնիկյանի արձանի մոտ կրակոցների լույսերն ու դղրդոցը, որտեղ մարդկանց հոծ բազմությունն էր, ու համարել էինք, որ կենդանի մարդ չի մնացել։

Իսկ էդ մարդն ինձ բառիս բուն իմաստով շպրտեց բացված շքամուտք, որտեղ տեսա մամային, ընկերուհուն ու էլի ուրիշների (հետո իմացա, որ շենքի բնակիչներն արագ բացել էին շքամուտքը, իսկ էդ մարդը, ոնց՝ ինձ, էնպես էլ մամային՝ ընկած տեղից բարձրացրել ու գցել էր ներս)։ Մամայի գլխից արյունը չռում էր դեմքին։ Էդ պահին արդեն ուղեղի ցնցում էր ստացել։

Շրջվեցի ու տեսա, որ մարդը համազգեստավոր էր (սև)։ Մաման կատաղությունից գոռում էր վրան ու ինչ ասես ասում։ Էդ մարդն ասեց՝ женщина я вас спас։ Մաման չէր լսում ու շարունակում էր գոռալ։ Ասեց՝ женщина, я спас вас и вашу дочь, я спас вам жизнь։ Շքամուտքի դուռը կողպեց ու գնաց։

Դրանից հետո շենքի պատուհանից տեսա էն, ինչ կուզեի երբեք չտեսնել։ Ու հասկացա, որ համազգեստավորը չէր չափազանցրել։

Ու որտեղ էլ հիմա լինի, կուզեմ իմանա, որ ես իրան շնորհակալ եմ։


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *