Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ

Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 մլն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու եւ ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *