Վերջին լուրեր

պոլիտեխնիկական համալսարանում․ տեղի է ունեցել ցուցադրական ուսումնավարժություն

«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով այսօր՝ մարտի 1-ին, ուսումնատեխնիկական վարժանք է տեղի ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետեւանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ եւ փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ եւ կան տուժածներ:

Սահմանված ժամին «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ՔՊ շտաբի պետն անմիջապես համալսարանի հասարակական կարգի պահպանման խմբի միջոցով կազմակերպում է աշխատակիցների եւ ուսանողների պատսպարումը մասնաշենքի նկուղային հարկում: Պատսպարվողները հավաքվում են նկուղում, որից հետո ՔՊ շտաբի պետը զեկուցում է պատսպարման գործընթացի իրականացման մասին համալսարանի ՔՊ պետին` ռեկտորին: «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո պատսպարված աշխատակիցները եւ ուսանողները կազմակերպված դուրս են գալիս եւ հավաքվում համալսարանի հարակից տարածքի անվտանգ վայրում: Համալսարանի ՔՊ շտաբի պետը տեղի ունեցածի մասին ահազանգում է «911» ծառայություն:

Համալսարանի հասարակական կարգի պահպանման խումբն իրականացնում են տարածքի արգելափակում եւ երթեւեկության սահմանափակում, միջոցներ է ձեռնարկում խուճապը կանխելու համար:

Տեղում հերթապահում էին նաեւ ՀՀ ոստիկանության կարգախումբը, Շտապ բուժօգնության 1 բրիգադ, «Երեւանգազ», «Երքաղլույս» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների վթարային խմբերը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *