Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի ժամը 23:30-ին

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի 23:30-ին: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արա Մնացականյանը: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

«Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: 23:30-ին վճիռը կհրապարակվի»,- ասաց Մնացականյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը: Նիստին մասնակցել է նաև Քոչարյանը, ով դատարան է մտել հետնամուտքով:ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *