Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

«Սասնա Ծռերն» ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել վարչապետի հրավիրած հանրահավաքին

«Սասնա ծռերն» ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում օգոստոսի 17-ին մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. Այս մասին հայտնում է lurer.com-ը:

«Այդ հանրահավաքը շատ կարեւոր մի հանգրվան է մեր ազգի եւ պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, եւ երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսեւորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ եւ հասարակական հարաբերություններ:

Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարեւոր հանգրվանը ազատ եւ արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան եւ նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով, որ ներկա պայմաններում ընտրությունների կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը:

Նման, թեկուզ եւ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն եւ դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է:

Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման եւ Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլեւ համազգային միասնության, ուժի եւ վճռականության հաղթահանդես: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *