Վերջին լուրեր

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Աշնանը՝ սեպտեմբերին, ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ:

«Այդպիսի ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում։ Այս պահին չեմ կարող ասել, որ դա լինելու է պաշտոնական այց ԱՄՆ։ Այդ այցի շրջանակներում, այս պահին կարող եմ ասել, որ այցի ժամանակացույցը հստակ չէ։ Նախատեսում ենք հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել մեր համատեղ օրակարգը, իսկ թե դա կդառնա պաշտոնական այց ԱՄՆ, թե՝ ոչ, այս պահին չկա այդպիսի հաստատում»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *