последние новости
Загрузка...

Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մարտի 1-ի մասին

Մարտի 1-ի ողբերգական դեպքերի լիարժեք բացահայտման, բոլոր մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին քանիցս է խոսվել անցած 10 տարիների ընթացքում։

Մատնանշվել են այդ իրադարձություններում պատասխանատվության իրենց բաժինն ունեցող մի շարք պաշտոնատար անձանց անուններ, սակայն որպես գլխավոր պատասխանատու, ով եղել է ՀՀ-ում սահմանադրական կարգի պահպանման գլխավոր երաշխավորը, մշտապես հոլովվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։

Այդ իրադարձություններում պատասխանատվության իր բաժինն ունի մասնավորապես նաեւ այդ օրերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարումը նախագահի պաշտոնում հաջորդեց այդ իրադարձություններին։

Վերջինս, ի դեպ, մատի 1-ի դեպքերի վերաբերյալ այդ դեպքերից երկու օր անց բավական էմոցիոնալ հայտարարությամբ հանդես եկավ, որում, ինչպես եւ այդ օրերին հայտարարություններով հանդես եկած իշխանական գործիչները, որպես այդ իրադարձությունների մեղավոր մատնանշում էր «արմատական ընդդիադիրների հակաօրինական գործողությունները»։

«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց:

Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետեւանքով:

Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ:

Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը:

Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ եւ հոգեկան կորով այս արհավիրքը հաղթահարելու համար»։

Մարտի 1-ի գործը, սակայն, այդպես էլ տեղից չշարժվեց «չհասկացվածության պատեր» քանդելու, արդարադատությունը վերելքի տանելու խոստումներով հանդես եկած նախագահի պաշտոնավարման օրոք,

ընդհակառակը՝ ընթացող նախաքննությունը ծածկադմբոց էր հիշեցնում եւ պարբերաբար հայտարարվում էր, թե նախաքննության գաղտնիության շահերից ելնելով նոր ի հայտ եկած հանգամանքերի մասին հայտել չեն ցանկանում։

Այժմ՝ Սերժ Սարգսյանի հեռացումից կարճ չանցած, փաստորեն, միտումները փոխվել են, նախաքննական մարմինը դուրս է եկել գաղտնիության վարագույրի ետեւից եւ անկաշկանդ է դարձել իր հայտարարություններում ու գործողություններում։

Մարտի 1-ի ողբերգական դեպքերի լիարժեք բացահայտման, բոլոր մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին քանիցս է խոսվել անցած 10 տարիների ընթացքում։

Մատնանշվել են այդ իրադարձություններում պատասխանատվության իրենց բաժինն ունեցող մի շարք պաշտոնատար անձանց անուններ, սակայն որպես գլխավոր պատասխանատու, ով եղել է ՀՀ-ում սահմանադրական կարգի պահպանման գլխավոր երաշխավորը, մշտապես հոլովվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։

Այդ իրադարձություններում պատասխանատվության իր բաժինն ունի մասնավորապես նաեւ այդ օրերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարումը նախագահի պաշտոնում հաջորդեց այդ իրադարձություններին։

Վերջինս, ի դեպ, մատի 1-ի դեպքերի վերաբերյալ այդ դեպքերից երկու օր անց բավական էմոցիոնալ հայտարարությամբ հանդես եկավ, որում, ինչպես եւ այդ օրերին հայտարարություններով հանդես եկած իշխանական գործիչները, որպես այդ իրադարձությունների մեղավոր մատնանշում էր «արմատական ընդդիադիրների հակաօրինական գործողությունները»։

«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց:

Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում:

Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետեւանքով:

Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ:

Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը:

Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ եւ հոգեկան կորով այս արհավիրքը հաղթահարելու համար»։

Մարտի 1-ի գործը, սակայն, այդպես էլ տեղից չշարժվեց «չհասկացվածության պատեր» քանդելու, արդարադատությունը վերելքի տանելու խոստումներով հանդես եկած նախագահի պաշտոնավարման օրոք,

ընդհակառակը՝ ընթացող նախաքննությունը ծածկադմբոց էր հիշեցնում եւ պարբերաբար հայտարարվում էր, թե նախաքննության գաղտնիության շահերից ելնելով նոր ի հայտ եկած հանգամանքերի մասին հայտել չեն ցանկանում։

Այժմ՝ Սերժ Սարգսյանի հեռացումից կարճ չանցած, փաստորեն, միտումները փոխվել են, նախաքննական մարմինը դուրս է եկել գաղտնիության վարագույրի ետեւից եւ անկաշկանդ է դարձել իր հայտարարություններում ու գործողություններում։


Загрузка...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Загрузка...