последние новости
loading...

Սպիտակի դատարանում քիմպրոմի գույքը վաճառվում է «բոլտ ու գայկայից» սկսած. Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Լոռու մարզ, հանդիպելնախ Սպիտակի, այնուհետ արդեն վանաձորցիների հետ: Շուրջ 20 րոպե տեւած հանդիպման ժամանակ Բաղդասարյանը ներկայացրել է իրենց անցած 20-ամյա պատմությունը. «Այս 20 տարվա ընթացքում հազարավոր քաղաքացիներ քվեարկել են մեր օգտին, մենք հանրությանը առաջարկել ենք մրցունակ գաղափարներ ու ծրագրեր, շատերը գիտեն, թե ինչ ենք արել մենք այս տարիներին»:

Կուսակցության ղեկավարը վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ թալանվող ու քանդվող «Վանաձոր քիմպրոմ»-ի խնդրին. «Ամեն անգամ Վանաձոր գալով հուզվում եմ՝ նայելով, թե ինչ են անում քիմպրոմի հետ, Սպիտակի դատարանում քիմպրոմի գույքը վաճառվում է բոլտ ու գայկայից սկսած ու ամեն ինչը, ո՞վ է «Վանաձոր քիմպրոմի» տերը, ինչու՞ պետությունը քայլեր չի ձեռնարկում վերագործարկելու, ո՞վ է Նաիրիտի սեփականատերը, ոչ մեկ չգիտի, հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, բայց ոչ մեկ էլի չգիտի, թե ովքեր են այս գործարանների տերերը ու ինչու են թալանում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը, նշելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջին օրվանից աջակցել է հեղափոխությանը. «Անցել է 8 ամիս, ազգի առաջ կանգնած են լրջագույն խնդիրներ, մենք մտահոգված ենք, որ 8 ամիս անց երկիրը չունի ռազմավարական ծրագիր, առաջարկում ենք համակարգված քայլեր ու մոտեցումներ բոլոր ոլորտներում: Մենք ասում ենք ոչ միայն դուխով, այլ նախ եւ առաջ խելքով»:

Հանդիպման ժամանակ Բաղդասարյանը անդրադարձել է նաեւ պետական պարտքին, երկրի դանդաղ զարգացմանն ու մի շարք այլ հարցերի: Վերջում Բաղդասարյանը հիշեցրել է՝ քվեարկելով իրենց օգտին, քվեարկում են իրենց լավ ապագայի օգտին:

Քարոզարշավի ավարտին Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, անմիջապես լքեց տարածքը, նստեց մեքենան ու հեռացավ:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *