Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Վանաձորի բժշկական կենտրոն մտնելու համար երկարաճիթ կոշիկներ են պետք (լուսանկարներ)

Լուսանկարում Վանաձորի բժշկական կենտրոնի գլխավոր մուտքն է: Հսկա փոսերն այստեղ անպակաս են տարին 12 ամիս: Չնայած տնօրինության կողմից պարբերաբար փորձ է արվում հարթեցում կազմակերպել, սակայն անձրեւից հետո տեսարանն այսպիսին է: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Օրական հազարավոր քաղաքացիներ տարբեր առողջական խնդիրներով այցելում են հիվանդանոց, մի մասը շտապօգնության, մի մասն էլ՝ անձնական մեքենաներով, որոնք մինչեւ հասնում են հիվանդանոցի ընդունարանի մոտ՝ վիճակներն ավելի է վատանում. «Ով ա էսպիսի հիվանդանոցի բակ տեսել, կոտրվածքով կամ ինֆարկտով հիվանդին էս 30 մետրը մինչեւ բերում ենք՝ էն աշխարհ ա գնում»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:

Բնակիչներին առավել շատ զայրացնում է այն հանգամանքը, որ չնայած արդեն մի քանի ամիս է ամբողջությամբ ավարտված է Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինարարությունն ու տեխնիկապես հագեցվածությունը, սակայն պատկան մարմինները դեռ չեն շտապում բացել ու շահագործել այն. «100 մետր էն կողմ ընտիր հիվանդանոցը սարքել են, բայց ալարում են մի քիչ արագացնել, զզվեցինք արդեն, մի՞թե որեւէ մեկը չի տեսնում էս զզվելի պատկերը, ու սա Հայաստանի 3-րդ քաղաքի գլխավոր հիվանդանոցն է…»:

Լուսանկարում պատկերված ճանապարհով են հիվանդներն այցելում բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական ու օնկոլոգիական բաժանմունքներ, ինչպես նաեւ՝ լաբորատորիա: Սույն պատկերից ոչնչով չի տարբերվում ծննդատուն տանող ճանապարհն ու քաղաքի մյուս ծայրում գտնվող սրտաբանական ու թերապեֆտիկ բաժանմունքներ տանող ճանապարհը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *