Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Վանաձորի նախկին քաղաքապետն ու կադաստրի նախկին պետը կասկածվում են կոռուպցիայի մեջ

հուլիսի 27-ին, Լոռու մարզի դատախազությունից, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ուղարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Արթուր Կարապետյանի դիմումը: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Ա. Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Սամվել Դարբինյանը կոռուպցիոն համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի անշարժ գույքի կադաստրի նախկին պետի հետ, ինչի արդյունքում երկուսով կայացրել են որոշում ու որպես սեփականություն, Վանաձորի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի տակ գտնվող քաղպաշտպանության համար նախատեսված՝ 168 քմ մակերեսով գազաապաստարանը օտարել են և հիմա այն կադաստրի նախկին պետը փորձում է 20-25 հազար դոլարով վաճառել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետն է, իսկ կադաստրի նախկին պետը՝ Գերասիմ Անդրեասյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *